12 ապրիլի 2011 - 18:33 AMT
Այսօր թողարկված Nokia X7-ը Հայաստանում դեռ չի սպասվում

Այսօր Nokia-ի պաշտոնական բլոգը բացի Nokia E6-ի թողարկման մասին լուրից, հայտնեց, որ այսօր թողարկվում է նաև Nokia X7։

Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ Nokia X7 այսօր թողարկված հեռախոսները դեռևս չեն սպասվում Հայաստանում։

Nokia X7-ը Nokia E6-ի պես աշխատում է Symbian Anna համակարգով։ Հեռախոսն իր ֆունկցիաներով զվարճանքի համար է։ Այն ունի 8 մեգապիկսել ֆոտոխցիկ, 8 GB հիշողության քարտ և ապահովում է մինչև 32 GB լրացուցիչ հիշողություն։ Կարող է միանալ 2G/3G ցանցի և անլար WiFi ցանցի։

Օգտագործելով հեռախոսի Nokia Social-ը՝ կարելի է օգտվել Facebook-ի, Twitter-ի և այլ սոցիալական ցանցերի ծրագրերից (apps):