12 ապրիլի 2011 - 18:55 AMT
Էլեն Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց

Ապրիլի 12-ին Կազանում, որտեղ ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, իրենց ելույթներն են սկսել մինչև 53կգ քաշային կարգի կանայք:

Հայաստանն այդ քաշային կարգում ներկայացնում է ծանրորդ Էլեն Գրիգորյանը, որը «պոկում» վարժությունում սկսեց 82կգ-ից: Նա հաջողությամբ իրացրեց նաև երկրորդ փորձը` գլխավերևում պահելով 85կգ: Հայ ծանրորդն այդ վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց` 5կգ-ով զիջելով Այլին Դասդելենին (Թուրքիա):

«Հրում» վարժությունը Գրիգորյանը կսկսի 103կգ-ից: