12 ապրիլի 2011 - 19:12 AMT
Ապրիլի 12-ին Էդուարդ Շարմազանովը ամփոփել է Հայաստանի նախագահի պաշտոնավարման երեք տարին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարին կարելի է որակել որպես արդյունավետ եւ հուսադրող: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում ապրիլի 12-ի իր ելույթում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հայաստանի ներքաղաքական-հասարակական կյանքում նա առանձնացրեց հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը, որը «հասարակություն-իշխանություն երկխոսության ամբիոն հանդիսացավ»: «2010-ին իրականացված համաներումը ամենալայնամասշատբն էր մեր նորանկախ պետականության պատմության ընթացքում»,- հայտարարել է Շարմազանովը:

Խմբակցության քարտուղարը նշեց, որ ճգնաժամի պայմաններում շուրջ 1500 ընտանիքներ աղետի գոտում ստացան բնակարաններ: «Նախագահի անմիջական ջանքերով հնարավոր եղավ գազի գնի անփոփոխ լինելը, իսկ սոցիալական անապահով խավերի համար շուրջ 30 տոկոսով դրանք կրճատվեցին»- ընդգծեց Շարմազանովը, հավելելով, որ ընթացիկ տարին պետք է լինի բեկումնային սոցիալական եւ գյուղատնտեսական խնդիրների լուծման գործում:

«Հստակ քայլեր կատարվեցին արտաքին քաղաքականության բնագավառում: Խորացան հարաբերությունները մեր ռազմավարական գործընկեր Ռուասատանի հետ, ինչպես նաեւ դրական միտում արձանագրվեց հայ-ամերիկյան եւ հայ-եվրոպական հարաբերություններում: Միջազգային հանրությունը դրական արձագանքեց երկրի ղեկավարի նախաձեռնությանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Նախագահը անկոտրում կամք ցուցաբերեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ,իսկ նրա ելույթները Դեր Զորում եւ Վուդրո Վիսոլնի գերեզմանին հիրավի պատմական էին: Թուքիան ուշ թե շուտ պետք է ճանաչի իր իսկ կողմից իրականացրած քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, որի շղթան կազմեցին 1,5 մլն զոհված հայերը, 350-600 հազար զոհված Պոնտոսի հույները եւ այլ քրիստոնյա ժողովուրդներ: Թե՛ հայերը եւ թե՛ հույները բնաջնջվեցին իրենց բնօրրանում, եւ դա հայրենազրկում էր: Նախագահի վարած նախաձեռնող արտաքին քաղաքականության արդյունքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրագրվեց միջազգային փաստաթղթերում: Սերբ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նախագահը նշեց. “Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող ապագա ունենալ Ադրջբեջանի կազմում եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից”,- մեջբերման ավարտ»,- ամփոփեց իր խոսքը ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Թուրքիան ուշ թե շուտ կճանաչի իր իսկ կողմից իրականացրած քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը