16 մայիսի 2003 - 20:35 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ
Ռուսաստանի կապի բաժանմունքներում վաճառքի է հանվել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի պատկերով նամականիշ: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան աղբյուրները, նամականիշը շրջանառության մեջ է դրվել ապրիլի 24-ից` մեծ կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ: