12 ապրիլի 2011 - 21:00 AMT
Առայժմ պարզ չէ, թե արդյոք Հայաստանի նախագահը կընդունի Ստամբուլ ժամանելու` Աբդուլլահ Գյուլի հրավերը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգրկվել է մի քանի տասնյակ երկրների ղեկավարների ցուցակում, որոնք կարող են մասնակցել ՄԱԿ-ի 4-րդ խորհրդաժողովին: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը: Նրա խոսքով, պետությունների ղեկավարների մասնակցության հարցն աշխատանքային կարգով քննարկվում է ՄԱԿ-ի համապատասխան ծառայությունների կողմից:

Արզումանյանն ընդգծել է, որ մոտ ժամանակներս Հայաստանի նախագահի ժամանակացույցը Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումներ չի նախատեսում:

Թուրքական Zaman թերթը տեղեկատվություն է տարածել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված է Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի 4-րդ խորհրդաժողովին: