12 ապրիլի 2011 - 21:14 AMT
Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջան կմեկնի զորքերի շփման գծով

Ստեփանակերտում ավարտվեց Արցախի Հանրապետության Բակո Սահակյանի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), ոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Իգոր Պոպովի (Ռուսաստան) հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ապրիլի 13-ին համանախագահներն Ադրբեջան կմեկնեն Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծով: Բացի դրանից Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ կանցկացվի:

Մոնիթորինգի ընթացքում կքննվի «իննամյա Ֆարիդ Բադալովի մահվան միջադեպը, որում պաշտոնական Բաքուն հայկական կողմին է մեղադրում»: