12 ապրիլի 2011 - 21:29 AMT
Լի Չանչունն այցելել է Երվանդ Քոչարի թանգարան

Ապրիլի 12-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական կոմիտեի անդամ Լի Չանչունը չինական պատվիրակության մի շարք անդամների հետ միասին այցելեց Երևանի Երվանդ Քոչարի թանգարան: Էքսկուրսիան վարում էր թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը: Լի Չանչունը մեծ հետաքրքրությամբ շրջեց թանգարանի բոլոր սրահներով, իսկ վերջում հուշանվեր հանձնեց Լալա Մարտիրոսյան-Քոչարին: Այս անգամ Չանչունը կատարեց իր այցելությունն առանց որևէ հայ պաշտոնյայի ուղեկցության:

Բացի թանգարան այցելելուց, Լի Չանչունն իր այցի շրջանակներում եղել է նաև Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կայացած Կոնֆուցիոսի անվան ինստիտուտի գործունեության երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, բացել հայ-չինական համաժողովը, ինչպես նաև հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ :