12 ապրիլի 2011 - 22:05 AMT
Տիգրան Բալայան. Հայաստանը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը

Հայաստանի իշխանությունները, անկախ աշխարհում հրապարակվող զեկույցներից և դրանց բովանդակությունից, հաստատակամ են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության և ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած զեկույցներն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք առնչվում են նաև Հայաստանին: «Ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակելը մեր երկրի, մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է»,- նշել է նա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: