Ապրիլի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդիպել է կոնգրեսական Ջեքի Սփիերի և Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Սթենի Հոյերի հետ:
«Ես գնահատում եմ ԱՀՀ ջանքերն իր քաղաքական դիրքորոշման ուղղությամբ և հպարտանում եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը տեղի կունենա Կոնգրեսում: Մենք կշարունակենք մեր աշխատանքը Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ` դրա հակառակորդներին դատապարտելով պարտության»,- նշել է Սփիերը:
Բրայան Արդունին իր հերթին նշել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության կարևորությունը, չնայած, որ ԱՄՆ-ի բյուջեն դեռևս հաստատված չէ:
«Մենք Կոնգրեսի անդամներին կոչ ենք անում մասնակցել ապրիլի 13-ի միջոցառմանը: ԱՀՀ-ն կշարունակի իր աշխատանքը ԱՄՆ հայ համայնքի առանցքային առաջնահերթությունների առաջխաղացման ուղղությամբ»,- ընդգծել է Արդունին: