13 ապրիլի 2011 - 14:16 AMT
ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» առճակատման թիրախն ընդդիմադիր հակվածությամբ զանգվածներն են

Հայկական ընդդիմությունն ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու անհրաժեշտություն չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Ըստ նրա, միասնական ճակատը կհանգեցնի միայն հասարակության բևեռացման և առճակատման իշխանությունների ու ընդդիմության միջև: Ընդ որում նա նշել է, որ դա առավել շահավետ է իշխանությունների համար, քանի որ միասնական ցուցակով մասնակցելու դեպքում ընդդիմությունն ավելի քիչ ձայներ կհավաքի:

«ՀԱԿ-ի հետ «Ժառանգության» առճակատման թիրախը ընդդիմադիր հակվածությամբ զանգվածներն են: Դա հասունացմամբ պայմանավորված խնդիրներ են»: Սակայն, կոալիցիոն հայտարարությամբ իշխանությունները ցույց տվեցին, որ համախբել են իրենց ուժերը և հարցը նրանում է, թե ինչ ձևաչափով կգնան ընտրությունների՝ միասնական ցուցակով թե առանձին»,-ասել է փորձագետը:

Իր հերթին փորձագետ Էդգար Վարդանյանը նշել է, որ այն ուշադրությունն, որն այժմ հատկացվում է լարվածության ընդդիմադիր ճամբարում, վկայում է այն մասին, որ հայ հանրության ակնկալիքները կապված են հենց ընդդիմության հետ: Նա ընդգծել է նաև, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, եթե իրոք ցանկանում են իշխանափոխության հասնել: