13 ապրիլի 2011 - 14:38 AMT
Հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը մեկնել է Մյունխեն հետազոտման

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ապրիլի 12-ին մեկնել է Մյունխեն հետազոտվելու:Ինչպես հաղորդում է «Կրասնոդարի» երկրպագուների պաշտոնական կայքը, իրեն զգացնել է տվել աքիլլեսյան ջլերի վնասվածքը, որն անհանգստացրել է ֆուտբոլիստին Հայաստան-Ռուսաստան խաղի ժամանակ:

Կրասնոդարում հետազոտությունները ոչ մի վնասվածք չեն հայտնաբերել, բայց, ֆուտբոլիստի խոսքերով, նա երբեմն խաղի ժամանակ ուժեղ ցավ է զգում:

Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 3 խաղի և երկու գնդակ է խփել: