13 ապրիլի 2011 - 15:22 AMT
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կպատմեն Քլինթոնին ղարաբաղյան հակամարտության գոտի այցելության մասին

Առաջիկա մի քանի շաբաթում Վաշինգտոնում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Հանդիպմանը միջնորդները կտեղեկացնեն ԱՄՆ Պետքարտուղարին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, հաղորդում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը:

Այժմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) հերթական այցով գտնվում են տարածաշրջանում: