13 ապրիլի 2011 - 16:21 AMT
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային քննարկել ընդհանուր պատմությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Անկարայում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացում: «Հայերը և թուրքերը պետք է երրորդ երկրից փորձագետներ հրավիրեն ընդհանուր պատմությունն ուսումնասիրելու համար: Նրանք պետք է համագործակցեն այդ խնդրի լուծման համար»,- ասել է Ռիկարդոնեն, հաղորդում է AA-ն: