13 ապրիլի 2011 - 16:51 AMT
Ադրբեջանցի զինվորներին գերությունից վերադառնալուն պես դատավարություն է սպասում

Ադրբեջանական բանակի զինվոր Անար Հաջիևի նկատմամբ, որը որոշ ժամանակ առաջ ազատ է արձակվել հայկական գերությունից, հարուցվել է քրեական գործ «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով: Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուդովը նշել է, որ նա այսօր Ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում հանդիպել է Հաջիևի հետ: Նա չի բողոքել իր կեցության պայմաններից: «Անար Հաջիևն իրեն մեղավոր է համարում: Նա ասել է, որ ցավում է կատարածի համար: Նրան փաստաբան են տրամադրել»,- ասել է Բեհբուդովը:

Ադրբեջանական բանակի սերժանտ Անար Հաջիևը գերի էր վերցվել ԼՂՀ ԶՈՒ կողմից 2009-ի մայիսի 10-ին: Այս տարվա մարտի 17-ին նրան հանձնել են Ադրբեջանին: