13 ապրիլի 2011 - 17:21 AMT
35 հատ iPad 2 պլանշետներն արդեն Հայաստանում են

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց iPhone.am խանութների ցանցի վաճառքի գծով մենեջեր Արամ Թադևոսյանը, 35 հատ iPad 2 պլանշետները Wi-Fi + 3G (16 GB,32 GB, 64 GB ) տարբերակով արդեն Հայաստանում են։

«Մեր խանութներում պլանշետները կունենանք այս ուրբաթ։ Թե որքան կլինի գինը, դեռևս չեմ կարող ասել, ուրբաթ օրը պարզ կդառնա»,- հավելել է Արամ Թադևոսյանը։