14 ապրիլի 2011 - 10:35 AMT
Ադամ Շիֆը մասնակցեց ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանքի նոր ռազմավարությունն ու ԱՄՆ հայ համայնքի մյուս կարևոր հարցերը: Հանդիպումից հետո Ադամ Շիֆն ու Քեն Խաչիկյանը մասնակցեցին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Կապիտոլիական բլուրում, հաղորդել են կոնգրեսականի գրասենյակից: