14 ապրիլի 2011 - 12:52 AMT
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Արցախի հետ սահմանամերձ գոտում

Ադրբեջանի ՌՕՈՒ ավելի քան 10 կործանիչներ և մարտական ինքնաթիռներ զորավարժություններ են անցկացնում Արցախի Հանրապետության հետ սահմանին: Այնտեղ է գտնվում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն հաստատել է զորավարժությունների անցկացումը և հաղորդել է, որ նախարարն անձամբ է հետևում դրանց: Աբիևն այցելել է նաև զորամասեր և ծանոթացել դրանց մարտական պատրաստվածության հետ, հաղորդում է Trend-ը: