Ապրիլի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբում տեղի է ունեցել Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը: Ցուցադրությանը մասնակցում էին ակումբի մոտ 50 անդամներ, ովքեր անձամբ են ցանկացել մասնակցել քննարկմանը: Քննարկմանը և ցուցադրմանը մասնակցում էր նաև ֆիլմի ռեժիսորը:
«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը նկարահանվել է 2001-2007 թվականների ընթացքում, և, ըստ ռեժիսորի, ծախսվել է 65.000 ԱՄՆ դոլար: Այն ցուցադրվել է մի շարք երկրներում: Ֆիլմի իրավունքները պատկանում են Ռուսաստանի հրեական կազմակերպություններից մեկին, որի անունը ռեժիսորը չցանկացավ նշել: