15 ապրիլի 2011 - 14:54 AMT
2011-ի ամռանն ԱՄՀ-ն կորոշի Հայաստանին 56 մլն դոլար տրամադրելու հարցը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դիտարկելու է հունիսին Հայաստանին երկարաժամկետ ֆինանսավորման և վարկավորման ծրագրերի (EFF/ECF) շրջանակներում 56 մլն դոլար հատկացնելու հարցը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Նրա խոսքերով, ԱՄՀ խորհուրդն ընդունելու է այդ որոշումն ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարչության տնօրենի տեղակալ Վերոնիկա Բակալուի կողմից անցկացված ստուգումները հաստատելուց հետո: ԱՄՀ պատվիրակությունը Բակալուի գլխավորությամբ մարտի 31-ից ապրիլի 12-ը եղել է Հայաստանում և գնահատել զարգացումները և հեռանկարները, ինչպես նաև կառավարության կողմից տնտեսական բարեփոխումների ծրագրի իրականացումը:

Տոլոսան նաև հավելել է, որ ԱՄՀ կողմից Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու շրջանակներում 2010-2013թթ. պետք է հատկացվի 410 մլն դոլար: