15 ապրիլի 2011 - 15:13 AMT
«Փյունիկը» խզել է պայմանագիրը սերբ դարպասապահ Դորդե Պանտիչի հետ

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն և դարպասապահ Դորդե Պանտիչը խզել են գործող պայմանագիրը, PanARMENIAN.Net-ին հայտնել է «Փյունիկի» մամլո ծառայությունը: Պայմանագիրը խզվել է երկու կողմերի համաձայնությամբ, և Պանտիչը վերադարձել է հայրենիք` Սերբիա:

«Փյունիկը» դարպասապահին ձեռք էր բերել 2011-ին, Հայաստանի առաջնությունում նա անցկացրել է 4 խաղ` բաց թողնելով 5 գնդակ: