15 ապրիլի 2011 - 15:48 AMT
Հենրիխ Մխիթարյան. Խաղը «Տավրիայի» հետ առանձնահատուկ է, քանի որ իմ առաջին գոլը ես խփել եմ այդ թիմին

Ապրիլի 17-ին Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության շրջանակներում հյուրընկալվել է «Տավրիային»: Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ խաղը «Տավրիայի» հետ առանձնահատուկ է իր համար, քանի որ իր առաջին գոլը նա խփել է այդ թիմի դարպասներին:

«Տավրիայի» հետ խաղը միշտ ծանր է ընթանում: Լինելով «Մետալուրգի» խաղացող, ես նրանց հետ հանդիպել եմ 3 անգամ՝ երկու անգամ պարտվել եմ և մեկ անգամ ոչ ոքի խաղացել: Սակայն, դա նշանակություն չունի, քանի որ ֆուտբոլում չի կարելի նայել թվերին, այլ հարկավոր է ամեն անգամ մեկ մտքով մոտենալ խաղին՝ հաղթել»,-Մխիթարյանին է մեջբերում ակումբի պաշտոնական կայքէջը:

Ըստ հայ ֆուտբոլիստի, մրցակիցը լավ ֆուտբոլիստներ ունի, որոնք պայքարում են մինչև վերջ, դա նրանց ամենամեծ առավելությունն է:

«Շախտյորը» 61 միավորով գլխավորում է Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով իր մոտակա մրցակից «Դինամոյին» 11 միավորով: