15 ապրիլի 2011 - 18:29 AMT
Հայ սամբիստները 3 բրոնզե մեդալ են նվաճել սամբոյի ԵԱ առաջին մրցութային օրը

Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը:

Մրցումների առաջին օրը` ապրիլի 15-ին, հայ սամբիստները նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանին բարձրացան մեր պատանիներից Գրիգոր Մխիթարյանը` 48 կգ քաշային կարգ, երիտասարդներից` Մհեր Կարապետյանը` 82 կգ, աղջիկներից` Ռոզա Խաչատրյանը` 52 կգ:

Վաղը մրցագորգ դուրս կգան պատանիներից Ռազմիկ Պետոյանը (52կգ), Ռաֆիկ Մանուկյանը (65կգ), Մարտիրոս Հակոբյանը (81), Գոռ Մարգարյանը (+87), երիտասարդներից` Արա Մելքոնյանը (52կգ), Վահագն Գևորգյանը (62կգ), հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: