15 ապրիլի 2011 - 20:08 AMT
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ամռանը կբանակցեն ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ

ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա այս տարվա ամռանը: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Դիվանագետի խոսքով, մինչև ապրիլի վերջ կկայանա արտգործնախարարների հանդիպումը, որից հետո` մոտավորապես հունիս-հուլիսին, կհանդիպեն նախագահները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Պոպովն ավելացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «2+1» ձևաչափով (Ռուսաստանը` միջնորդ) բանակցություններն օգտակար են և պետք է շարունակվեն հետագայում: