16 ապրիլի 2011 - 11:12 AMT
Լևոն Փաչաջյանն Իրանի առաջնությունում դարձել է «Սանատ Նավթի» հաղթական գոլի հեղինակը

Իրանի առաջնության 30-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Փաչաջյանը դարձել է «Սանատ Նավթի» հաղթական գոլի հեղինակը «Փայկանի» դեմ խաղում: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով «Սանատ Նավթի» օգտին: Հաղթանակից հետո թիմը հավաքեց 41 միավոր և գրավեց 9-րդ տեղը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Իսկ Ռոբերտ Զեբելյանի Մինսկի «Դինամո» թիմը Բելառուսի առաջնությունում զիջել է «ԲԱՏէ»-ին նվազագույն հաշվով: Պարտությունից հետո «Դինամոն» իր հաշվին ունի 5 միավոր և գրավում է 8-րդ տեղը: Հաջորդ խաղում ապրիլի 19-ին Մինսկի թիմը կխաղա Նովոպոլոցկի «Նավթանի» հետ, որը մրցաշարային աղյուսակում 10-րդն է: