16 ապրիլի 2011 - 13:07 AMT
Մասաչուսեթսի Պալատի խոսնակ. Չի կարելի թույլ տալ, որպեսզի աշխարհը մոռանա Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 15-ին Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը հայտարարել է «Հայ նահատակների հիշատակի օր» և հրավիրել է նահանգի Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանությունը վերապարծ 12 հոգու: «Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի աշխարհը մոռանա այդ ոճրագործության մասին: Դա չափազանց կարևոր է և մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-ասել է Պալատի խոսնակ Ռոբերտ Դելեոն, գրում է WWLP. Com-ը: