16 ապրիլի 2011 - 17:42 AMT
Դյուսելդորֆում արդեն նախապատրաստում են բեմը «Եվրատեսիլ 2011»-ի համար

Դյուսելդորֆում արդեն նախապատրաստում են բեմը «Եվրատեսիլ 2011»-ի համար: Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, երկու շաբաթ անց Դյուսելդորֆում կմեկնարկեն մրցույթի մասնակիցների փորձերը, և այդ կապակցությամբ կազմակերպիչները սկսել են երգիչների համար պատրաստել բեմը: Հայտնի է, որ ֆուտբոլային դաշտը բեմի է վերածվել:

Այս տարի Դյուսելդորֆում «Եվրատեսիլին» կմասնակցեն 43 երկրների ներկայացուցչներ: «Եվրատեսիլ 2011»- մասնակից երկրներն արդեն անցկացրել են ազգային ընտրությունը և պարզել մասնակիցների անունները: Եվրոպական հեռարձակման միությունն արդեն ստացել է «Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցների երգերը: Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում կներկայացնի երգչուհի Էմմին, ով ելույթ կունենա «Boom-Boom» երգով (երաժշտություն` Apricota խմբի, բառերը` Սոսի Խանիկյանի, գործիքավորումը`Արա Թորոսյանի)։ Այս երգն ընտրվել էր մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության եթերում SMS քվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ` 50/50 հարաբերությամբ։ Էմմին ելույթ կունենա մայիսի 10-ին։