Անթաքիայի քաղաքակրթությունների երգչախումբը, որը կազմված է ազգային փոքրամասնություններից, այդ թվում՝ Թուրքիայի հայերից, կարող է արժանանալ 2012-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, երգչախումբը ներկայացվել է մրցանակի Նոբելյան մրցանակի դափնեկիրների օգնությամբ:
Երգչախմբի ղեկավար Յլմազ Օզֆիրատայի խոսքերով, երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների, կրոնական և էթնիկական պատկանելության տեր մարդիկ: Երգչախումբը կատարում է ինչպես թուրքական, այնպես էլ հայկական ժողովրդական երգեր:
Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է 1901-ից: 2010-ին նրա դափնեկիր է դարձել չինացի Լյու Սյաոբոն: Ավելի վաղ խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովը, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ նախկին ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեին, որին հիմա անվանում են եգիպտական ընդդիմության ղեկավար: