17 ապրիլի 2011 - 17:42 AMT
Հայ սամբիստները բրոնզե և արծաթե մեդալ նվաճեցին սամբոյի ԵԱ վերջին օրը

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների 2011թ. առաջնությունը: Մրցումների վերջին օրը նույնպես հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան: Հայաստանի հավաքականի հաշվին ևս երկու մեդալ նվաճեցին Սերյոժա և Հովհաննես Ալեքսանյանները:

Սերյոժան, երիտասարդների առաջնության 57 կգ քաշային կարգում արժանացավ բրոնզե, Հովհաննեսը, պատանիների 56 կգ քաշային կարգում` արծաթե մեդալի:

Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա 5 բրոնզե և 2 արծաթե մեդալով, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից: