18 ապրիլի 2011 - 14:02 AMT
Գենադի Մարտիրոսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Վալենտին Անոտնիո Օչոային

Սանկտ Պետերբուրգի «Թայֆուն» ակումբում տեղի ունեցավ բռնցքամարտի երեկո: Երեկոյի գլխավոր մենամարտը դարձավ պայքարը հայ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանի (Ռուսաստան) և Վալենտին Անտոնիո Օչոայի (Արգենտինա) միջև:

Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) վարկանիշային աղյուսակի առաջին համար՝ ռուսաստանցի Գենադի Մարտիրոսյանը հաղթել է տեխնիկական նոկաուտով վեցերորդ ռաունդում:

Այս մենամարտից հետո, հավանաբար, Մարտիրոսյանը կհանդիպի այդ քաշային կարգում WBO չեմպիոն Դմիտրի Պիրոգի (Ռուսաստան) հետ, հաղորդում է allboxing.ru-ն: