18 ապրիլի 2011 - 15:47 AMT
Ավստրալիայում հայկական դպրոցը վաճառվել է իսլամական հիմնադրամին

Բելմոնտ-Հիլսում Սբ.Գրիգոր Լուսավորչի հայկական դպրոցի վրա նոր ցուցատախտակ է հայտնվել` դպրոցի նոր սեփականատիրոջ անունով: Դպրոցը 2010թ. դեկտեմբերի 10-ին աճուրդում 9.2 մլն դոլարով գնել է Ավստրալիայի Իսլամական ֆեդերացիան: Այժմ դպրոցը կոչվում է Մալեք Ֆահդ Բելմոնտ-Հիլս: Նոր սեփականատերերն Ուսանողական խորհրդի հաստատմանն են սպասում նոր դպրոցի բացման ամսաթվի վերաբերյալ: Մալեք Ֆահդ հիմնադրամը մտադիր է նաև կամպուս կառուցել մոտավորապես 800 ուսանողների համար, հաղորդում է ավստրալական Rouse Hill Times թերթը: