18 ապրիլի 2011 - 16:21 AMT
Ամերիկահայը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ Կոնգրեսում

Օրեգոն նահանգից ականավոր արհմիութենական գործիչ Բրեդ Ավագյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել կոնգրեսական Դևիդ Վուի դեմ Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում: Ինչպես գրում է The Oregonian-ը, Ավագյանը ներկայացված է նահանգի օրենսդրական մարմնում և համարվում է Վուի պոտենցիալ հակառակորդը: Ավագյանի քաղաքական խորհրդականն է դարձել Ջեյք Վեյլերը, որը ղեկավարում էր սենատոր Ռոն Վայդենի նախընտրական քարոզարշավը: Սենատորը վերընտրվեց անցյալ տարի:

Ավագյանը միակ դեմոկրատն չէ, որն իր թեկնածությունն է առաջադրում ԱՄՆ Կոնգրեսում: Նախկին կոնգրեսական Գրեգ Մակֆերսոնը նույնպես մտադիր է մասնակցել ընտրություններին:

Բրեդ Ավագյանի խոսքով, շատ մարդիկ են իրեն խորհուրդ տվել առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ Կոնգրեսում: «Ես կարծում եմ, որ իմ աշխատանքը Կապիտոլիական բլուրում երկիրը, նահանգն ու տարածաշրջանը դեպի լավը կփոխի»,- ընդգծել է Ավագյանը: