18 ապրիլի 2011 - 18:52 AMT
Վրաստանում հատուկ միջոցառում անցկացրեցին` նվիրված Ղազարոս Աղայանի մահվան 100-ամյա տարելիցին

Ապրիլի 16-ին Բոլնիս-Խաչենում տեղի ունեցավ հայ գրականության դասական, նշանավոր մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված ավանդական տոնակատարությունը, որն այս տարի համընկավ նրա մահվան 100-ամյա տարելիցի հետ:

Կազմակերպիչների հրավերով տոնակատարությանը մասնակցեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, դեսպանության աշխատակիցներ: Հյուրերի թվում էին նաեւ Բոլնիսիի գամգեբելի (գործադիր իշխանության ղեկավար) Իոսիֆ Լալիաշվիլին, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը եւ վիրահայ համայնքի մի շարք մշակութային գործիչներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի դեսպանը, ով մասնավորապես ընդգծեց Ղազարոս Աղայանի մեծ ավանդն ազգապահպանության գաղափարի զարգացման եւ իրականացման գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: