18 ապրիլի 2011 - 20:17 AMT
2013-ին Բյուրականի աստղադիտարանում գալակտիկաների ակտիվության թեմայով միջազգային գիտաժողով կկայանա

2013 թվականին Բյուրականի աստղադիտարանում գալակտիկաների ակտիվության թեմայով միջազգային գիտաժողով կկայանա: Ակնկալվում է, որ գիտաժողովին համաշխարհային անուն ունեցող գիտնականներ կմասնակցեն: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Նրա խոսքով, գիտաժողովը նվիրված կլինի հանրահայտ հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին, որը Վիկտոր Համբարձումյանի հետ միասին 1947 թվականին բացահայտեց երիտասարդ անկայուն աստղային համակարգերը: