18 ապրիլի 2011 - 21:41 AMT
Տրայան Բասեսկուն գնահատում է «այն համբերությունը, որով Երևանն ու Բաքուն բանակցում են ԼՂ հիմնախնդրի շուրջ»

«Ռումինիան բարձր է գնահատում այն համբերությունը, որով Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Ես կուզենայի տեսնել, որ այդ հարցում առաջընթաց կա, քանի որ Ռումինիան մտահոգված է տարածաշրջանում սառեցված հակամարտությունների առկայությամբ»,- հայտնել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Ադրբեջան կատարած այցի ժամանակ: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա, հաղորդում է ԱՊԱ-ն` հղում կատարելով Agerpress-ին: