19 ապրիլի 2011 - 12:40 AMT
Ռուսաստանի հասարակությունը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին

Ապրիլի 20-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տան մեծ դահլիճում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառումն անց է կացվում «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության կողմից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ, «Ջավախքի որդիները» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառման պաշտոնական մասում հանդես կգան քաղաքական գործիչներ, դիվանագետներ ու հասարակական գործիչներ: Երեկոյի ընթացքում հանդես կգա Ռուսաստանի Յուրլովի անվան պետական ակադեմիական երգչախումբը: Այդ միջոցառմամբ ռուս հանրությունը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: