19 ապրիլի 2011 - 19:38 AMT
Հայաստանի քննչական ծառայությունը երեք անձանց սպանության փորձի գործով հետախուզում է հայտարարվել

2009 թվականի նոյեմբերի 5-ին Արամ և Արթուր Մարտիրոսյանների ու Հրաչյա Պետրոսյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ պահվող հրազենների գործադրմամբ Գավառ քաղաքում երեք անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու և հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2011 թվականի ապրիլի 19-ին Արտավազդ Հենրիկի Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում, հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: