20 ապրիլի 2011 - 09:34 AMT
«Բազե» ակումբը երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ֆոտո-մրցույթ է հայտարարում

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը «Երեխաներին պետք է պաշտպանել ողջ տարին, այլ ոչ թե տարին մեկ անգամ» խորագրով ֆոտո-մրցույթ է հայտարարում: Ինչպես հաղորդում է Հիմնադրամի մամլո ծառայությունը, մրցույթը նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է վերաբերվեն երեխաներին կամ անդրադառնան երեխաների խնդիրներին:

Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներ: Յուրաքանչյուր լուսանկարիչ կարող է մինչև երեք լուսանկար ներկայացնել: Լուսանկարները պետք է լինեն JPEG, GIF, JPG կամ BMP ձևաչափի, A4 չափսի և բարձր որակ ունենան: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է: