20 ապրիլի 2011 - 12:23 AMT
Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրված է Մասաչուսեթսի ճանապարհային վահանակների վրա

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ֆոկսբորոյի Peace of Art կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը զետեղվել է ճանապարհային վահանակների վրա: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915թ. ապրիլի 24-ի 1,5 մլն զոհերի հիշատակին: Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

Նոր հայտարարությունը տարբերվում է հներից նրանով, որ ընդգծվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: «Այս տարի, 1915թ. ի վեր առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն համընկնում է Զատիկի հետ: Մենք կոչ ենք անում բոլորին հարգել 1915-23թթ. ոչնչացված 1,5 մլն հայերի հիշատակը, նշել հայ ազգի վերածնունդն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ: