20 ապրիլի 2011 - 13:19 AMT
Քուրդ թեկնածուները, որոնք չեն գրանցվել Թուրքիայի ընտրական ցուցակներում, դատվածություն են ունեցել

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում 12 անկախ թեկնածուներին գրանցելու մասին որոշումը քաղաքական բնույթ չի կրում, Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը անկախ կառույց է: Մենք կարող ենք կրկին քննել այդ դիմումները, սակայն, հիշեցնեմ, որ նրանք բոլորը դատվածությունւ են ունեցել»,-հայտարարել է Խորհրդի նախագահ Ալի Էմը, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը:

Նախօրեին Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վետո է դրել հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մի շարք քուրդ գործիչների մասնակցության վրա, որոնց սատարում է «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը:

Դիարբեքիր և Վան քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանության միջև: Իր մտահոգությունն է հայտնել նաև Եվրամիությունը: