20 ապրիլի 2011 - 21:48 AMT
Հայաստանի Առաջին խմբի առաջնության խաղացանկում փոփոխություն է կատարվել

Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հաշվի առնելով, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, որի կազմում ընդգրկված են «Փյունիկ-3» թիմի 5 ֆուտբոլիստ, ապրիլի 25-ից մայիսի 1-ը մասնակցելու է «Ղազախստանի նախագահի Գավաթ» մրցաշարին` ապրիլի 25-ին նշանակված Առաջին խմբի 4-րդ տուրի «Փյունիկ-3» - «Միկա-2» հանդիպումը տեղափոխվում է մայիսի 13-ին` ժամը 17:00-ին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: