21 ապրիլի 2011 - 11:30 AMT
Ջոզեֆ Ագբեկոն մեջքի վնասվածք է ստացել և չի կարողանա ապրիլի 24-ին կռվել Աբներ Մարեսի հետ

Թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն (Գանա) մեջքի վնասվածք է ստացել, ինչը հանգեցրել է գոտկատեղի ռադիկուլիտի սրեցման, ուստի, ապրիլի 24-ին կայանալիք մենամարտը WBC վարկածով անպարտելի չեմպիոն Աբներ Մարեսի (Մեքսիկա) դեմ, չի կայանա:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք չեղյալ է հայտարարվել նաև թեթևագույն քաշային կարգի երկրորդ՝ Վիկ Դարչինյան-Յոնի Պերես հանդիպումը, հայտնում է box-club.ru-ն: