21 ապրիլի 2011 - 13:22 AMT
Ծիծեռնակաբերդի հուշապատում կամփոփվի սկանդինավցի միսիոներների շիրիմներից բերված հողը

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփվեց սկանդինավցի միսիոներներ Մարիա Յակոբսենի ու Ալմա Յոհանսոնի շիրիմներից բերված հողը: Մարիա Յակոբսենն ու Ալմա Յոհանսոնը որբանոց բացեցին Լիբանանում, որտեղ ապաստան գտան Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հարյուրավոր երեխաներ: Հուշապատի վրա նաև հուշատախտակ է տեղադրվել:

Միջոցառմանը մասնակցել են սկանդինավյան երկրներից ժամանած հյուրեր, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Շվեդիայից ու Դանիայից:

Հուշապատում տեղադրված են նաև Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի, գերմանացի հումանիստ Յոհանես Լեպսիուսի, ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի գերեզմաններից բերված հողը: