21 ապրիլի 2011 - 13:45 AMT
Վիկ Դարչինյանը բաց մարզում է անցկացրել Boxing Gym with Oscar de la Hoya-ում

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը և մեքսիկացի Աբներ Մարեսը բաց մարզում են անցկացրել Boxing Gym with Oscar de la Hoya-ում ԶԼՄ-ների համար: Բռնցքամարտիկները մրցաշարի շրջանակներում կմենամարտեն Յոնի Պերեսի ու Ջոզեֆ Ագբեկոյի հետ: Սակայն, Ագբեկոն վնասվածք է ստացել և ապրիլի 24-ի մենամարտը Մարեսի հետ կարող է չկայանալ:

Դարչինյանը հույս է հայտնել, որ մենամարտին ներկա կգնտնվեն իմ բազում հայրենակիցներ հայկական դրոշներով: «Նրանք ծանոթ են իմ ոճին և որ իմ մենամարտերը հետաքրքիր են անցնում: Ես վստահ եմ, որ կհաղթեմ Պերեսին: Ես ինձ ավելի ուժեղ եմ զգում, քան երբևէ»,-Դարչինյանին է մեջբերում fightnews.com-ը:

Բռնցքամարտիկն ասել է, որ Պերեսի հետ հանդիպումից հետո մտադիր է ռևանշ անցկացնել Մարեսի կամ Նոնիտո Դոների հետ: