Հայաստանում քաղաքական պայքարն աստիճանաբար ավելի քաղաքակիրթ է դառնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, պակաս ագրեսիվ է դարձել քաղաքական պայքարում: Իշխանություններն իրենց հերթին կոշտ մոտեցում հանդես չեն բերում ընդդիմության գործողությունների նկատմամբ` փորձելով համախմբել հասարակությանը, ինչը, Բադեյանի կարծիքով, հիմա Հայաստանի կարևորագույն խնդիրներից է:
Մեկնաբանելով ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության մասին լուրերը` պատգամավորը նշել է, որ հստակ ոչինչ չի կարող ասել. «Ես կարող եմ միայն ենթադրել, որ իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները հազիվ թե դեմ առ դեմ հանդիպել են և պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ»,- ասել է Բադեյանը: