21 ապրիլի 2011 - 15:14 AMT
Դսեղ գյուղում կանցկացվի տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն

Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի իր նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և բարեկամության» ծրագրի արտաբյուջետային (ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրամադրված) հաշվի 14 հազար դոլար կազմող միջոցների ծախսման 2011 թվականի նախահաշիվը:

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած դրամական միջոցները կհատկացվեն «Յունիմա Արմենիա» ՀԿ-ին՝ Դսեղ գյուղում տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն կազմակերպելու համար: