21 ապրիլի 2011 - 16:23 AMT
Հայաստանում կլուծարվի 70 000 ձեռնարկություն

Այսօր Հայաստանի տարածքում գրանցված է 145 հազար հարկատու, որոնցից 70 հազարը երկար տարիներ գրեթե չեն գործում: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հաղորդել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Այդ պատճառով կառավարությունն ապրիլի 21-ին կայացած նիստում հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն ընկերությունները լուծարվելու են և պետական հաշվառումից հանվելու են անհատ ձեռներեցները, որոնք 2008-ի հունվարի 1-ի դրությամբ հաշվետվություն չեն ներկայացրել հարկային մարմիններին: «Այդ նախագիծը նաև բխում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից»,- ասել է նա:

Դրա հետ կապված` Գագիկ Խաչատրյանը հավելել է, որ լուծարվող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ չի կիրառվելու վարչական պատասխանատվություն հարկային մարմիններին հաշվետվություն չներկայացնելու համար