21 ապրիլի 2011 - 16:35 AMT
Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչությունն առաջին անգամ մասնակցում է Գրքի երևանյան տոնավաճառին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ընթացող Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառին այս տարի առաջին անգամ մասնակցում է Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչությունը: Տաղավարում ներկայացված է տարբեր բովանդակությամբ շուրջ 160 անուն գիրք: Հրատարակչության հայաստանյան ներկայացուցիչն է «Համազգային» հիմնադրամը:

Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառին այս տարի մասնակցում են ավելի քան 30 հրատարակչություններ, որոնք ներկայացնում են տարբեր բովանդակության հայերեն գրքեր` հեքիաթներ, գեղարվեստական գրականություն, բառարաններ, ճանաչողական և այլ գրականություն: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից: Բացի Լիբանանից, տոնավաճառին մասնակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնը, որը ներկայանում է 78 անուն մանկական գրականությամբ: