
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան երկօրյա այցով մեկնել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հայտնում է «Ազադլիգ» ռադիոկայանը:
Այցի ժամանակ նա հանդիպել է ինքնավարության ղեկավար Վասիֆ Տալիբովի հետ: Հանդիպման թեման ժողովրդավարության մակարդակն ու մարդու իրավունքներն են:
Բացի այդ, դեսպանը հետաքրքրվել է տարածաշրջանի հուշարձանների պահպանության վիճակով՝ ներառյալ Հին Ջուղայի խաչքարերը:
«Շատ ափսոս, որ ես չկարողացա այցելել Ջուղա և տեսենլ այդ հին գերեզմանոցը, սակայն, ես հայտնեցի իմ այդ կարծիքը պարոն Տալիբովին և հուսով եմ, որ հաջորդ այցելության ժամանակ կկարողանամ դա անել, այդ հուշարձանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Մենք բոլոր հուշարձանները պահպանելու կողմնակիցներ ենք»,-ասել է նա: