22 ապրիլի 2011 - 11:38 AMT
Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը հիվանդանոցում է

Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են կենտրոնից:

Հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները չեն ասել, թե ինչն է եղել հոսպիտալացման պատճառը, բայց նրա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Վարդանյանը 2010-ի հոկտեմբերի 8-ին Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել և վիրահատվել «Նաիրի» բժշկական կենտրոնում: