22 ապրիլի 2011 - 14:32 AMT
Քրդերին թույլ են տվել մասնակցել թուրքական խորհրդարանի ընտրություններին

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովն այլևս առարկություն չունի քուրդ թեկնածուների մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին: Ըստ նախօրեին ընդունված որոշման, ընտրություններին կարող են մասնակցել յոթ անկախ քուրդ թեկնածուներից վեցը: Մասնավորապես, նրանց թվում է նաև հայտնի քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանան:

Մի շաքր քաղաքական գործիչների ընտրություններին մասնակցելու արգելքի մասին որոշումը կայացվել էր ապրիլի 18-ին: Որոշումը հիմնավորվում էր նրանով, որ թեկնածուներն անցյալում դատվածություն են ունեցել:

Ի պատասխան երկրում բողոքի ցույցերի շարք սկսվեց: Եղան վիրավորներ ու զոհեր, գրում է թուրքական Today's Zaman-ը: